19:14 Արսեն Վենգերը քննադատել է "Մանչեսթեր Սիթիին" և ՈՒԵՖԱ-ին | |
Լոնդոնի "Արսենալի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ "զինագործների" գլխավոր մարզիչ ֆրանսիացի Արսեն Վենգերը քննադատական խոսքեր է ասել "Մանչեսթեր Սիթիին":
Վենգերը կարծում է, որ "քաղաքաբնակներն" ակումբին պատկանող մարզադաշտի անունը փոխել են միմիայն լրացուցիչ գումար ստանալու համար, որը կօգտագործեն տրանսֆերային նպատակներն իրականացնելու համար`՝
դրանով իսկ խախտելով Fair Play-ի կանոնները,
որի վրա էլ ուշադրություն չի դարձնում ՈՒԵՖԱ-ն: Ֆրանսիացի մասնագետն ասել է. "Ինձ մոտ
հարց է առաջանում. որքանո՞վ են գործում ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված Fair Play-ի կանոնները:
Այդ քայլով նրանք մեզ փորձեցին հասկացնել, որ կարող են անել այն, ինչ ցանկանում են:
Պայմանագրերը պետք է կնքվեն շուկայական գներին համապատասխան գներով, բայց ոչ դրանից
կրկնապատիկ կամ եռապատիկ անգամ ավելի մեծ չափով: Ինձ պետք չէ հանդիպել Պլատինիի հետ
և նրա հետ խոսել սրա մասին, քանի որ նա ամեն ինչից շատ լավ էլ տեղեկացված է: Նա հիմար
չէ և շատ լավ հասկանում է, որ շատ ակումբներ փորձելու են խախտել կանոնները և անցնել թույլտրելի սահմաններից այն կողմ: Այ հիմա եկել է ժամանակը, երբ մենք կարող ենք ևս
մեկ անգամ համոզվել, թե արդյո՞ք գործում են արդար խաղի համար սահմանված կանոնները:
Ամեն ինչ կախված է Պլատինիից":
| |
|
Total comments: 0 | |