Այսօր անգլիական "Պրեմիեր լիգայի" 33-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնի "Արսենալն" ու "Լիվերպուլը": Պարտվելու դեպքում "Արսենալը" կկորցնի "Պրեմիեր լիգայի" չեմպիոն դառնալու գրեթե բոլոր շանսերը: Մոտակա երկու շաբաթվա ընթացքում "կանոնիրների" գլխավոր մարզիչ ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերի սաները 3 կարևորագույն հանդիպումներ ունեն անցկացնելու "Պրեմիեր լիգայի" շրջանակներում` "Լիվերպուլի", "Տոտենհեմի" և "Յունայթեդի" հետ: Առանց այն էլ դժվար իրավիճակում գտնվող "Արսենալը" պետք է կարողանա հաղթանակներ տանել դժվարին հանդիպումներում` հույս ունենալով, որ "Յունյաթեդը" կսայթաքի իր հանդիպումներից գոնե մի քանիսում: Իսկ ահա "Լիվերպուլը" չեմպիոն դառնալու համար դուրս չի գա խաղադաշտ, այլ խաղադաշտ դուրս կգա և կփորձի խաղի ժամանակ անել ամեն ինչ, որպեսզի ավելի ամրացնի իր դիրքերը մյուս մրցաշրջանում "Եվրոպայի լիգայում" հանդես գալու համար:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հանդիպման երկու կողմերի հավանաական կազմերը.
"Արսենալի" նախնական կազմը. Շչեսնի - Էբուե, Ջուրու, Կոնսիելնի, Կլիշի, Սոնգ - Ուիլշեր, Նասրի, Ֆաբրեգաս, Ուոլքոտ - վան Պերսի
"Լիվերպուլի" նախնական կազմը. Ռեյնա - Ֆլանգան, Քարագեր, Շկրտել, Աուրելիո, Մերեյլեշ - Լուկաս, Սպիրինգ - Քայտ, Քերոլ, Սուարես
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի փաստեր, որոնք կհետաքրքրեն բոլորին և այս խաղը կդարձնեն ավելի գրավիչ.
* "Արսենալը" վերջին 7 հանդիպումներում չի պարտվել "Լիվերպուլին", չնայած 5 հանդիպում խաղաղ ելք է ունեցել:
* Այս հանդիպումներում գրանցվել են ամենաշատ հեթ-տրիկները, քան "Պրեմիեր լիգայի" ցանկացած այլ հանդիպումներում:
* "Լիվերպուլը" լավագույն տասնյակում գտնվող թիմերի մեջ արտագնա հանդիպումներում ամենաշատ պարտություն կրած թիմն է:
* Վերջին անգամ այս թիմերը գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել 1999 թվականին "զինագործների" նախկին մարզադաշտում` "Հայ Բերիում":
* Քենի Դալգլիշի գլխավորությամբ "Պրեմիեր լիգայում" "Լիվերպուլը" հաղթել է բոլոր թոփ ակումբներին` "Չելսիին", "Յունայթեդին" և "Սիթիին":
|