Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Daily Star պարբերականը, Լոնդոնի "Արսենալի" սկաուտները հետևել են Մոսկվայի "ԲԿՄԱ-ի" և Ռուսաստանի ազգային ընտրանու կենտրոնական կիսապաշտպան Ալան Ձագոևի խաղին "Զենիթի" և Սերբիայի ազգային հավաքականի դեմ հանդիպումների ժամանակ: "Ես գիտեի, որ "Ֆիորենտինան" հետաքրքրված է ինձանով, իսկ ահա "Արսենալի" մասին ոչինչ չէի լսել",-ուրախությամբ ասել է Ձագոևը: Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է շուրջ 12 միլիոն եվրո:
|