21:26 "Արսենալի" խաղացողը իրեն մրցարշավորդ էր երևակայում | |
Օրերս լոնդոնյան "Արսենալի" բրազիլացի 29-ամյա պաշտպան Անդրե Սանթոսը ստիպված է եղել սեփական ավտոմեքենան անչափ վտանգավոր վարելու համար որոշակի ժամանակ անցկացնել ոստիկանական տեղամասում: Ֆուտբոլիստը ձերբակալվել էր իր ակումբի մարզաբազայից ընդամենը 2 մղոն հեռավորության վրա, քանի որ սեփական ավտոմեքենան վարում էր 200 կմ/ժ (130 մղ/ժ) արագությամբ: Ավելին` հայտնի խաղացողը չէր լսել ավտոտեսուչի` մեքենան դադարեցնելու պահանջը և շարունակել էր իր վտանգավոր պահվածքը ճանապարհին: Այսօր ֆուտբոլիստն արդեն դուրս է գրվել ոստիկանությունից, թեև ստիպված է մի քանի օր անց կրկին հայտնվել այս նույն ոստիկանական տեղամասում, որպեսզի կարողանա "արդարանալ" իր պահվածքի համար:
| |
|
Total comments: 0 | |