Home » 2011 » Օգոստոս » 22 » "Արսենալն" արդեն ռիսկի է դիմում
20:42
"Արսենալն" արդեն ռիսկի է դիմում
 Ինչպես հայտնում է Life Sports հանրահայտ պարբերականը, Լոնդոնի "Արսենալը" լրջորեն հետաքրքրված է Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդայի ծառայություններով: Հաղորդվում է, որ "զինագործները" պատրաստվում են 13 մլն ֆունտ ստեռլինգ առաջարկել 26-ամյա խաղացողի համար: "Սկզբում Վենգերը ցանկանում էր գնել Ձագոևին, բայց քանի որ Ալանը եզրային խաղացող է, "կանոնիրների" ղեկավարությունը որոշեց ձեռք բերել Կեյսուկեին, ով շատ լավ ունիվերսալ է և հոյակապ է կատարում կենտրոնական կիսապաշտպանի պարտականությունները",-պարբերականին հայտնել է "ԲԿՄԱ"-ի ներկայացուցիչներից մեկը
Նշվում է, որ անձամբ Հոնդան Անգլիայում խաղալու ցանկություն է հայտնել, իսկ "Արսենալում" հայտնվելու տարբերակը ուղղակիորեն ոգևորել է 26-ամյա ճապոնացուն, մինչդեռ մոսկովյան թիմը չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 491 | Added by: Hayk | Tags: Արսենալ, պարբերական, Life Sports, ԲԿՄԱ, կիսապաշտպան, Ձագոև, Կեյսուկե Հոնդա | Rating: 5.0/2
Total comments: 0