Home » 2012»Մարտ»5 » "Արսենալում" Արշավինին փոխարինող են գտել
23:30
"Արսենալում" Արշավինին փոխարինող են գտել
Ինչպես հայտնում են բրիտանական մարզական հանրահայտ ԶԼՄ-ները, Լոնդոնի "Արսենալը" շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել ֆրանսիական "Մարսելի" հարձակվողական ոճի 27-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Մաթյե Վալբուենայի նկատմամբ: "Զինագործների" ղեկավարները ցանկանում են գնել խաղացողին, քանի որ նրան դիտարկում են որպես Անդրեյ Արշավինի համարժեք փոխարինողի: