17:08 "Արսենալում" խնդիրները շարունակվում են | |
Անգլիական մի շարք պարբերականներ տեղեկացնում են, որ Լոնդոնի "Արսենալի" դարպասապահ Վոլցեղ Շչենսին "Բարսելոնայի" դեմ հանդիպման ժամանակ վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին շուրջ 6 շաբաթ:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին ավելի վաղ վնասվածք էր ստացել, և պարզ էր, որ նրա համար մրցաշրջանը ավարտված է: Իսկ ահա "Արսենալի" մյուս դարպասապահ Դավիդ Մանոնեն, ով վարձավճարով հանդես է գալիս "Հալ Սիթիում", ևս վնասվածք ունի: Փաստորեն, Վենգերի տրամադրության տակ մնացել է միայն Մանուել Ալմունիան, ով լավ տպավորություն թողեց "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում "Բարսելոնայի" հետ կայացած հանդիպման ժամանակ: Սակայն Վենգերը նշել է, որ մեկ դարպասապահով խաղալը շատ ռիսկային է, և "կանոնիրները" կփորձեն դարպասապահ ձեռք բերել` կարճաժամկետ վարձավճարային հիմունքներով: | |
|
Total comments: 0 | |