Home » 2011 » Օգոստոս » 4 » "Արսենալը" հետևում է նաև Դանին
17:53
"Արսենալը" հետևում է նաև Դանին
 Ինչպես այսօր հաղորդեց բրիտանական theguardian հանրահայտ պարբերականը, Լոնդոնի "Արսենալի" սկաուտները մեծ ուշադրությամբ հետևում են "Բիրմինհեմի" կենտրոնական պաշտպան Սքոթ Դանի խաղին: Բոլորս էլ գիտենք, որ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է մրցաշրջանից առաջ 2-3 լավորակ ու երիտասարդ պաշտպանի գնել, և ահա "կանոնիրները" կփորձեն ձեռք բերել Դանին, եթե նրանց չհաջողվի համաձայնության գալ "Էվերթոնի" հետ Ֆիլ Յագելկայի հարցում:
Հարկ ենք համարում նշել, որ Դանը երեկ հրապարակավ հայտարարել է, որ երջանիկ է "Բիրմինհեմում", բայց դեմ չէ "Պրեմիեր լիգան" ներկայացնող որևէ ուժեղ թիմում խաղալուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 381 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0