Home » 2011 » Օգոստոս » 27 » "Արսենալը" հետաքրքրված է Էլիայի ծառայություններով
19:38
"Արսենալը" հետաքրքրված է Էլիայի ծառայություններով
 Գերմանական "Համբուրգի" կիսապաշտպան Էլյերո Էլիան հայտնվել է Լոնդոնի "Արսենալի" հետաքրքրությունների կենտրոնում: Համաձայն բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվամիջոցի տեղեկությունների` 24-ամյա հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքին տեղեկանալու նպատակով անգլիական ակումբն արդեն դիմել է գերմանական կողմին:
Նշենք, որ բոլորովին վերջերս "Համբուրգը" մերժել էր Էլիային ձեռք բերելու Թուրինի "Յուվենթուսի" առաջարկությունը, սակայն "Համբուրգի" գլխավոր մարզիչ Միխայել Էննինգը հինգշաբթի օրը խոստովանել է, որ ինքը դժգոհ է ընթացիկ մրցարջանի մեկնարկում Էլիայի ցուցադրած խաղից:
Վերջում հավելենք, որ Էլյերո Էլիան ժամանակին հանդես է եկել հոլանդական "Դեն Հաագի" և "Տվենտեի" կազմերում, իսկ 2009թ.-ին մոտ 7.5 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց տեղափոխվել է գերմանական "Համբուրգ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Tags: Համբուրգ, ֆունտ ստեռլինգ, գլխավոր մարզիչ, Էլյերո Էլիա, Sky Sports, կիսապաշտպան, Լոնդոնի Արսենալ, հինգշաբթի, տրանսֆեր, Թուրինի Յուվենթուս | Rating: 5.0/2
Total comments: 0