Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի եզրային պաշտպան Բակարի Սանյան երեկ կայացած "Տոտենհեմի" հետ խաղի (Խմբ. "խթանները" կարողացել են քաղաքային դերբիում 2-1 հաշվով առավելության հասնել "զինագործների" նկատմամբ)
ժամանակ վնասվածք է ստացել և ստիպված կլինի բաց թողնել շուրջ երեք ամիս. այս մասին
հաղորդում է "Արսենալի" պաշտոնական կայքը։ Նախնական տվյալներով Բակարին բաց կթողնի երեք ամիս, բայց եթե նա
վիրահատության կարիք ունենա, ապա շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի լիովին
ապաքինվելու համար։ Նշենք, որ 28-ամյա ֆրանսիացին, ով "Արսենալի" կազմում վերջին շրջանում կայուն խաղ ցուցադրող
ֆուտբոլիստներից մեկն է համարվում, Ասսու-Էկոտտոյի հետ ընդհարվելուց հետո
անհաջող ընկել է և ծանր վնասվածք ստացել։
|