Home » 2011 » Օգոստոս » 14 » "Արսենալը" փոխանակո՞ւմ է առաջարկում
14:45
"Արսենալը" փոխանակո՞ւմ է առաջարկում

 Ըստ բրիտանական The Sun տաբլոիդի, Լոնդոնի "Արսենալը" կրկին մերժել է անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հերթական առաջարկը Սամիր Նասրիի ձեռքբերման խնդրով, սակայն "քաղաքաբնակներին" ներկայացրել է իր սցենարային տարբերակը, ըստ որի՝ Նասրիի փոխարեն, "Սիթին" "զինագործներին" է տալիս արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսին: Բնականաբար, արգենտինացի հարձակվողի տրանսֆերային արժեքն ավելի բարձր է գնահատվում և աղբյուրը հայտնում է, որ "Արսենալը" պատրաստ է Նասրիի հետ "Սիթիին" տալ ևս 10-12 միլիոն եվրո: "Տևեսը կբարձրացնի յուրաքանչյուր թիմի խաղամակարդակը: Դեռևս շատ անելիք ունենք, որպեսզի այդ գործարքը կայանա: Եթե ցանկություն լինի երկու կողմերից էլ, կարող է և այդպես լինել",-ասել է The Sun տաբլոիդին՝ "Արսենալի" չներկայացած ներկայացուցիչներից մեկը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0