Ֆրանսիական "Մոնակոյի" հարավկորեացի հարձակվող Պակ Չի Յունը մոտ օրերս պայմանագիր կկնքի Լոնդոնի "Արսենալի" հետ. այկս մասին տեղեկացնում է ֆրանսիական L’Equipe պարբերականը: "Օրեր առաջ կորեացին բուժզննում էր անցել "Լիլում", բայց երեկ նա արդեն մեկնել
է Լոնդոն: Կարծում եմ, որ նա պայմանագիր կկնքի հենց "զինագործների" հետ",-ասել է Ֆրանսիայի անցած մրցաշրջանի չեմպիոն "Լիլի" նախագահը: Ավելացնենք, որ նախորդ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը "Մոնակոյի" կազմում մասնակցել է 33 հանդիպման և դարձել 12 գոլի հեղինակ:
|