Home » 2011 » Օգոստոս » 31 » "Արսենալը" ստանում է իր առաջին մերժումը
09:42
"Արսենալը" ստանում է իր առաջին մերժումը
 Բրիտանական Sky Sports լրատվական գոծակալությունը հաղորդում է, որ Դորտմունդի "Բորուսիայի" ղեկավարությունը մերժել է Լոնդոնի "Արսենալի"` դորտմունդցիների առաջատար գերմանացի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին ձեռք բերելու առաջարկությունը: Նշվում է, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված էր 19-ամյա կիսապաշտպանի ծառայություններով և պատրաստ էր նրա դիմաց գերմանական կողմին առաջարկել շատ մեծ գումար` 40 մլն եվրո: Սակայն ֆուտբոլիստի գործակալ Վոլկեր Շրուֆը կարծում է, որ Գյոտցեի համար դեռ շատ վաղ է Դորտմունդը լքելը:
"Մարիոն մնում է "Բորուսիայում",- ընդգծել է Շրուֆը: "Նա, միանշանակ, ոչ մի տեղ չի հեռանա: Մարիոն դեռ շատ երիտասարդ է, այնպես որ, նրա համար դեռ վաղ է ակումբ փոխելը",- ավելացրել է Գյոտցեի գործակալը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 575 | Added by: Hayk | Tags: Արսենալ, Դորտմունդի Բորուսիա, Մարիո Գյոտցե, Sky Sports, եվրո, գերմանացի, Վոլկեր Շրուֆ, կիսապաշտպան, գործակալ, լրատվական գոծակալություն | Rating: 5.0/1
Total comments: 0