Ինչպես հաղորդում է Goal.com հանրահայտ կայքը, Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը շուրջ 6 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկել "Բիրմինհեմին", վերջինիս պաշտպան Սքոթ Դանի համար: "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է Դանի օգնությամբ զգալիորեն ուժեղացնել իր թիմի պաշտպանությունը, թեև մի քանի այլ տարբերակներ էլ է մտածել այդ գոտին հիմնովին փակելու համար: Վերջում ավելացնենք, որ Դանի ծառայություններով հետաքրքրվում են նաև "Լիվերպուլը", "Չելսին" և "Սթոք Սիթին":
|