Home » 2011»Հուլիս»29 » "Արսենալը" 15 միլիոն եվրո է առաջարկում Յագելկայի համար
12:29
"Արսենալը" 15 միլիոն եվրո է առաջարկում Յագելկայի համար
Արդեն հաղորդել ենք, որ Լոնդոնի "Արսենալը" ցանկանում է ձեռք բերել Լիվերպուլի քաղաքի ներկայացուցիչ "Էվերթոնի" պաշտպան Ֆիլ Յագելկային: "Զինագործները" արդեն երկրորդ անգամ են դիմում "Էվերթոնին" Յագիելկայի հարցով. անցած շաբաթ լոնդոնցիները պաշտպանի համար առաջարկել էին 10 միլիոն եվրո, ինչը մերժվել էր միանգամից: Ըստ նախնական տեղեկությունների` "Էվերթոնը" Յագելկային կվաճառի ոչ պակաս, քանի 18 միլիոն եվրոյի դիմաց: