Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Goal.com ֆուտբոլային կայքը, Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը 90 միլիոն եվրո ունի իր տրամադրության տակ նոր ու որակյալ ֆուտբոլիստներ գնելու համար: Այդ գումարի շուրջ կեսը "Արսենալը" վաստակել է Սեսկի և Նասրիի տրանսֆերներից: Հավելենք, որ Արսեն Վենգերի հետաքրքրության գոտում են գտնվում Էդեն Ազարը, Պեր Մերտեզակերը, Սքոթ Դանը, Ֆիլ Յագիելկան, Յան Վերտոնգենը, Գերի Կեհիլը և Յան Մ'Բիլան:
|