Ինչպես հաղորդորում է հանրահայտ The Washington Post պարբերականը, 14-ամյա անչափ տաղանդավոր եթովպական արմատներով գերմանացի կիսապաշտպան Գեդիոն Զելալեմը հայտնվել է Լոնդոնի "Արսենալի" ուշադրության կենտրոնում: Նշվում է, որ Գերմանիայի մինչև 15 տարեկանների հավաքականում հանդես եկող Զելալեմը 10 օր մարզվել է "զինագործների" մարզաբազայում և շատ լավ տպավորություն է թողել մարզիչների վրա: Բրիտանական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ մոտ ժամանակներս տաղանդավոր կիսապաշտպանը պայմանագիր կկնքի "Արսենալի" հետ:
|