Home » 2011 » Հուլիս » 9 » "Արսենալը" մտադիր է համաձայնել "Բարսելոնայի" 40 մլն եվրոյանոց առաջարկին
21:20
"Արսենալը" մտադիր է համաձայնել "Բարսելոնայի" 40 մլն եվրոյանոց առաջարկին
 Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ այս տարվա Իսպանիայի և "Չեմպիոնների լիգայի" չեմպիոն կատալոնական "Բարսելոնան" մի քանի օր առաջ 30 մլն եվրոյանոց առաջարկ էր ներկայացրել Լոնդոնի "Արսենալին" Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերը գնելու համար՝ դրանով իսկ փակելով Ֆաբրեգասի տեղափոխության հարցը, սակայն լոնդոնցիները չեն համաձայնել: Այսօր լոնդոնյան "զինագործների" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ամեն ինչ անելու է Ֆաբրեգասին և Նասրիին ակումբում պահելու համար: Վերջինիս համար լոնդոնցիները "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարներից պահանջում են 25 մլն ֆունտ գումար, և ստացվում է, որ Վենգերի խոսքը էական ազդեցություն չունի "Արսենալի" ղեկավարների համար: Մերժում ստանալուց հետո կատալոնական ակումբի ներկայացուցիչները վերադարձել են Իսպանիա: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ այսօր "զինագործների" ղեկավարությունը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ, ըստ որի՝ լոնդոնցիները պատրաստ են Ֆաբրեգասին վաճառել "Բարսելոնայի" վրա միայն այն դեպքում, եթե վերջիններս իրենց վճարեն շուրջ 40 մլն եվրո գումար:
Մենք միայն կարող ենք ասել, որ կարծես թե ավարտվում է Ֆաբրեգասի տրանսֆերային սագան, սակայն կա մի բայց. հնարավոր է՝ Ռոսելը չցանկանա 40 մլն եվրո տալ Ֆաբրեգասի համար: Մեզ միայն մնում է սպասել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 576 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1