Home » 2012 » Օգոստոս » 18 » "Արսենալը" նոր առաջատար ունի
09:30
"Արսենալը" նոր առաջատար ունի
 Լոնդոնի "Արսենալի" մարզչական շտաբը որոշել է, որ գալիք մրցաշրջանից սկսած այս թիմի ավագի պարտականությունները կատարելու է կենտրոնական պաշտպան Թոմաս Վերմալենը, իսկ փոխավագը կլինի Միկել Արտետան: Ոգևորված լինելով մարզչական անձնակազմի կայացրած որոշումից` բելգիացի ֆուտբոլիստը նշել է. "Ես անչափ ուրախ եմ և հպարտ, որ կատարելու եմ այս թիմի ավագի պարտականությունները: Ես չեմ պատրաստվում փոխվել, քանի որ մարզիչն ինձ է վստահել այս թևկապ հենց այն հաջողությունների համար, որոնց ես հասել եմ: Ուզում եմ օրինակ ծառայել բոլորի համար թե՛ դաշտում, թե՛ հանդերձարանում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 370 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0