Home » 2011 » Օգոստոս » 13 » "Արսենալը" նոր խաղացողների է փնտրում Ֆրանսիայում
15:21
"Արսենալը" նոր խաղացողների է փնտրում Ֆրանսիայում
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Telegraph պարբերականը, Լոնդոնի "Արսենալի" ղեկավարությունը Սամիր Նասրիին փոխարինող է գտել: Նշենք, որ Նասրին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ արդեն հաստատ կլքի լոնդոնյան թիմը, իսկ "Արսենալը" նրա փոխարեն ցանկանում է ձեռք բերել ֆրանսիական "Մարսելի" երիտասարդ խաղացող Անդրե Այուին: Գանայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի համար, որի պայմանագիրը գործում է մինչև 2014թ.-ի հունիսը, "Արսենալը" ստիպված կլինի վճարել առնվազն 13 միլիոն եվրո: Երկրպագուներին ասենք, որ նախորդ մրցաշրջանում Այուն Ֆրանսիայի փոխչեմպիոնի կազմում անցկացրել է 45 հանդիպում և խփել է 11 գոլ, ինչ պատկառելի արդյունք է 21-ամյա խաղացողի համար: 
Բացի Այուից, "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հետաքրքվում է նաև "Մարսելի" մեկ այլ ֆուտբոլիստով՝ Մաթյե Վալբուենայով, ինչպես նաև Բելգիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարով, ով հանդես է գալիս "Լիլի" կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0