Ռուսական հանրահայտ "Զենիթն" արդեն սկսել է վաճառել թիմի նորեկ Անդրեյ Արշավինի` 29 համարի ու անվանական մարզաշապիկները, որոնց արժեքը գերազանցում է 1000 ռուբլին: Հարկ է նշել, որ ընդամենը մի քանի ժամերի ընթացքում միայն Սանկտ-Պետերբուրգում ավելի քան 7000 մարզաշապիկ է վաճառվել. գնորդները հիմնականում ռուսներն են եղել, սակայն նրանց թվում կան նաև մի շարք օտարազգիներ Ֆինլանդիայից, Չեխիայից ու Ֆրանսիայից:
|