Լոնդոնի "Արսենալի" ռուս հարձակվող Անդրեյ
Արշավինի գործակալ Շանդոր Վարգան մեկնաբանել է այն լուրերը, համաձայն որոնց Արշավինը պատրաստվում է տեղափոխվել թուրքական "Ֆեներբախչե". "Ես վաղուց
չեմ շփվել
Վենգերի հետ, այնպես որ չեմ կարող որևէ
բան ասել
այդ տրանսֆերի հավաստիության վերաբերյալ: Թեև կարծում եմ, որ նման
առաջարկ իսկապես եղել է: "Ֆեբերբախչեն" միջոցների խնդիր
չունի և վաղուց արդեն
կիրառում է աստղերին ձեռք
բերելու քաղաքականությունը: Անձամբ ես խորհուրդ չէի տա Անդրեյին տեղափոխվել Ստամբուլ: Ժամանակին ես մասնակից եմ եղել Սերգեյ
Ռեբրովի տեղափոխությանը "Տոտենհեմից" նույն "Ֆեներբախչե": Նրանց երկիրը
շատ յուրահատուկ է, նույնը կարելի
է ասել
նաև ժողովրդի մասին: Երբ նրանց
որևէ բան է հարկավոր, նրանք ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար, սակայն երբ դու ես որևէ բան խնդրում, կարող են խնդիրներ ծագել: Այդպես, մենք Սերգեյի հետ մոտ կես տարի փորձում էինք ստանալ մեր գումարը: Բացի դրանից, թուրքական ֆուտբոլի մակարդակը բավական հեռու է ռուսականից",-ասել է Վարգան:
|