Home » 2011 » Օգոստոս » 11 » Արշավինը հերքում է "Անժի" տեղափոխման հնարավորությունը
16:38
Արշավինը հերքում է "Անժի" տեղափոխման հնարավորությունը
Լոնդոնի "Արսենալի" հարձակվողական ոճի ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինը չի խաղա Մախաչկալայի "Անժիում", համենայն դեպս այս մրցաշրջանում: Ռուսաստանի և Սերբիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպման ավարտից հետո տված հարցազրույցի ժամանակ Արշավինը հակիրճ պատասխանել է լրագրողների համար միակ հետաքրքիր հարցին. "Դրանք ընդամենը խոսակցություններ են և ես չեմ տեղափոխվի "Անժի",-ի պատասխան լրագրողների հետաքրքրասիրության` ասել է Արշավինը, ով Սերբիայի դեմ ընկերական հանդիպման ժամանակ փոխարինվել էր` վնասվածք ստանալու պատճառով:
Նշենք, որ Ռուսաստանի ընտրանուն հաջողվել է հաղթանակ կորզել Սերբիայի ընտրանուց, և խաղի միակ գնդակն էլ խփել է գերմանական "Շտուտգարտի" խաղացող Պավել Պոգրեբնյակը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 376 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0