Home » 2011 » Սեպտեմբեր » 25 » Արյեն Ռոբենը վերադառնում է շարք
13:09
Արյեն Ռոբենը վերադառնում է շարք
 Մյունխենի "Բավարիայի" հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը գոլի հեղինակ է դարձել գերմանական "Բունդեսլիգայի" հերթական տուրի շրջանակներում "Բայերի" դեմ կայացած հանդիպման ժամանակ (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է մյունխենցիների` 3-0 հաշվով հաղթանակով, որը վերջիններիս համար 6-րդ անընդմեջ հաղթանակն էր): Խաղից հետո Ռոբենը հայտարարել է, որ դեռևս հեռու է լավագույն մարզավիճակից, սակայն ամեն ինչ կանի հնարավորինս շուտ լավագույն մարզավիճակը վերգտնելու համար. "Ինձ համար կարևոր էր վերադառնալ խաղային տոնուսի մեջ` որոշակի ընդմիջումից հետո: Ես անհամբերությամբ էի սպասում իմ վերադարձին",-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում հեղինակավոր AP լրատվական գործակալությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0