01:04 Արզումանյանը` գոլի հեղինակ | |
Ռուսաստանի ֆուտբոլի Ազգային լիգայի 21-րդ տուրում "ՍԿԱ-Էներգիան" հյուրընկալվել էր "Շիննիկին": Թիմի կազմում խաղադաշտ էր դուրս եկել նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ում գոլը թիմին փրկեց պարտությունից: Հանդիպման 8-րդ և 12-րդ րոպեներին էլ հեղինակած գոլերով "Շիննիկին" միայն առաջին խաղակեսում առաջ մղեց Ալզախովը: Երկրորդ խաղակեսում արդեն "ՍԿԱ-Էներգիայի" ֆուտբոլիստները զգացին վերահաս վտանգն ու սկսեցին քայլեր ձեռնարկել: 54-րդ րոպեին Ռադչենկոն հաշվի տարբերությունը նվազեցրեց, իսկ 78-րդ րոպեին Արզումանյանը խաղի հաշիվը դարձրեց 2-2:
| |
|
Total comments: 0 | |