22:42 Աշխարհահռչակ խոհարարը միանում է "Սիթիին" | |
Ինչպես հայտնում է բրիտանական "Daily Mail" պարբերականը, "Մանչեսթեր Սիթին" պայմանագիր է կնքել հայտնի խոհարար և հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերի հետ: Խոհարարը և նրա օգնականները պետք է աշխատեն միայն "Էթիհուդ Սթադիում" մարզադաշտում, այն էլ միմիայն այն օրերին, երբ "Սիթին" պետք է խաղեր ունենա այդ օրը: Հայտնի 37-ամյա խոհարարը պետք է պատրաստի բոլոր այն ուտելիքները, որոնք վաճառվելու են այդ մարզադաշտի տարածքում: Պետք է նշել, որ այս կապակցությամբ մարզադաշտի տարածքը զգալիորեն կփոփոխվի: "Սիթիի" հետ կնքած այս պայմանագիրը Օլիվերին պարտավորությունների մեջ կպահի 5 տարի: Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն 2013/14 մրցաշրջանից սկսած:
| |
|
Total comments: 0 | |