22:03 Աշխարհի ամենաարագ մարդը կխաղա՞ "Յունայթեդում" | |
Օլիմպիական խաղերի արդեն քառակի չեմպիոն, արագավազորդ Ուսեյն Բոլտը հույս ունի, որ մոտ ժամանակներս կդառնա անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի"` իր սիրելի ակումբի խաղացող: "Ռիո Ֆերդինանդը խոստացել է, որ ինձ կուղեկցի իմ սիրելի թիմի մարզաբազա: Ես էլ կկարողանամ հանդիպել թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ և ցույց տալ իմ կարողությունները: Իրոք, մտածել եմ արդեն լրջորեն զբաղվել ֆուտբոլով և օգնել "Մանչեսթեր Յունայթեդին" վերականգնել սասանված հեղինակությունը: Արդեն եղել եմ լեգենդար "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում, սակայն երբեք չեմ հանդիպել իմ սիրելի թիմի մարզչի հետ: Հույս ունեմ, որ ինձ չեն մերժի, և ես էլ հաջորդ մրցաշրջանից կլինեմ թիմի խաղացողը",- ասել է "Աշխարհի ամենաարագ մարդը":
| |
|
Total comments: 0 | |