Home » 2012 » Դեկտեմբեր » 2 » Աշխարհի առաջնության գավաթի առեղծվածը
10:49
Աշխարհի առաջնության գավաթի առեղծվածը
 Աշխարհի առաջնություններն անց են կացվում 1930թ.-ից, նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է (ՖԻՖԱ-ի նախագահն է եղել 1930-1954թթ.-ին): 1946թ.-ին ՖԻՖԱ-ն որոշեց գավաթն անվանել նրա անունով: Աշխարհի գավաթը (Ժյուլ Ռիմեի գավաթ) 1930թ.-ին հենց Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆյորը: Գավաթն էլ կշռում էր 1կգ 800գ: Հաղթանակի աստվածուհի Նիկեի ոսկե արձանը բարձրությունը 30սմ էր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գավաթը պահպանեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բարասին: 1966թ.-ին գավաթն անհետացավ. այն գտավ լոնդոնցի Քոբեթը իր այգում զբոսնելիս: 1983թ.-ին կրկին առևանգում են 47 հազար դոլլար արժողությամբ այդ գավաթը, այս անգամ` ընդմիշտ.... Նոր գավաթը (մաքուր ոսկուց, երկրագնդի պատկերով) պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանիգան:
Views: 877 | Added by: Arm | Rating: 5.0/2
Total comments: 0