09:43 Ասպիլիկուետան հիացրել է իր մարզչին | |
Ֆրանսիական "Մարսելի" գլխավոր մարզիչ Էլի Բոպը մեկնաբանել է այն ինֆորմացիան, թե իբր իր թիմի իսպանացի աստղային խաղացող Սեզար Ասպիլիկուետան մոտ օրերս կհեռանա իր թիմից ու կդառնա լոնդոնյան "Չելսիի" խաղացող: "Մարսելի" գլխավոր մարզիչը խոսել է ոչ միայն հավանական այդ տրանսֆերի, այլև երիտասարդ ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ որակների մասին: "Սեզարը դեռևս մեր խաղացողն է: Ես ուզում եմ իմ հիացմունքը արտահայտել նրա խաղից, քանի որ նրա ցուցադրած ֆուտբոլը բավական բարձրակարգ է: Չնայած շատ են խոսում նրա հավանական տրանսֆերի մասին, սակայն դեռևս 23-ամյա խաղացողը կարողանում է կենտրոնանալ միմիայն ֆուտբոլի վրա: Մրցաշրջանը դեռևս նոր է մեկնարկել, սակայն այս տղան ֆենոմենալ ու հոյակապ ֆուտբոլ է ցուցադրում: Ես գիտեմ շատ լավ ֆուտբոլիստների, ովքեր ժամանակին կորցրել են իրենց գլուխը, երբ իրենցով հետաքրքրվել են համաշխարհային գրանդներ, սակայն իսպանացի այս պաշտպանն այդպիսին չէ: Նա, իրոք, շատ մեծ պրոֆեսիոնալ է",- ասել է Էլի Բոպը:
| |
|
Total comments: 0 | |