Home » 2013 » Հունվար » 26 » Ասսու-Էկոտտոն չունի ոչ մեկի հեռախոսահամարը
17:41
Ասսու-Էկոտտոն չունի ոչ մեկի հեռախոսահամարը
 Լոնդոնի "Տոտենհեմի" եզրային պաշտպան Բենուա Ասսու-Էկոտտոն հերթական տարօրինակ հայտարարությունն է արել. ֆուտբոլիստը նշել է, որ իր հեռախոսագրքում ընդամենը 2 ֆուտբոլիստների հեռախոսահամարներ կան` մեկը Սեբաստիան Բասսոնգն է, մյուսը` Ադել Տաարաբտը, որոնց հետո ֆուտբոլիստը դեռևս ժամանակին հանդես է եկել "խթանների" կազմում: "Բասսոնգի հեռախոսահամարն ունեմ, քանի որ մենք միևնույն ազգային հավաքականում ենք խաղում և ժամանակին միևնույն թիմում ենք հանդես եկել: Այս երկուսի հեռախոսահամարներն ինձ համար լիովին բավարար են",- ասել է կամերունացի 28-ամյա ֆուտբոլիստը:
   Ավելի վաղ Ասսու-Էկոտտոն հայտարարել էր, որ ֆուտբոլն իր համար ամենևին էլ մեծ կիրք չէ, ուղղակի այստեղ ինքը կարողանում է լավ վաստակել: Բացի այդ նա ասել էր, որ ֆուտբոլում չկա իր համար ընկերություն. խաղերից հետո նա ոչ մեկի հետ կապ չի պահպանում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0