Home » 2011 » Օգոստոս » 30 » "Ասթոն Վիլլան" կորցնում է Մակունին
11:35
"Ասթոն Վիլլան" կորցնում է Մակունին
 Ֆրանսիական "Լիոնի" նախկին խաղացող կամերունացի 28-ամյա կիսապաշտպան Ժան Մակունը վարձավճարային հիմունքներով անգլիական "Ասթոն Վիլլայից" տեղափոխվել է հունական "Օլիմպիակոս", որտեղ կանցկացնի եկող ֆուտբոլային մրցաշրջանը: Նշենք, որ հունական ակումբը մյուս տարի կարող է գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Մակունը "Ասթոն Վիլլա" էր տեղափոխվել 2011թ.-ի ձմռանը ֆրանսիական "Լիոնից", սակայն այդպես էլ չի կարողացել ամրապնդվել բիրմինհեմցիների կազմում` անցկացնելով ընդամենը 7 հանդիպում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 418 | Added by: Hayk | Tags: Ժան Մակուն, Օլիմպիակոս, վարձավճար, կամերունացի, մրցաշրջան, տեղափոխվել, Լիոն, Ասթոն Վիլլա, կիսապաշտպան, խաղացող | Rating: 5.0/1
Total comments: 2