Home » 2012 » Օգոստոս » 16 » Աստծո շնորհիվ ողջ մնացած ֆուտբոլիստը այլևս ֆուտբոլ չի խաղա
17:04
Աստծո շնորհիվ ողջ մնացած ֆուտբոլիստը այլևս ֆուտբոլ չի խաղա
 Անգլիական "Բոլթոնի" 24-ամյա կիսապաշտպան Ֆաբրիս Մուամբան, ով սրտի կաթված էր տարել այս տարվա մարտ ամսին, այլևս չի վերադառնա ֆուտբոլային խաղադաշտ, քանի որ օրերս բժիշկներն արգելել են նրան մտածել անգամ խաղադաշտում հայտնվելու մասին: Մի փոքր հուզված ֆուտբոլիստը պատմել է, թե ինչու է ստիպված եղել նման ծանր որոշում կայացնել. "Երբ ես սրտի կաթված տարա, դեռ հույս ունեի, որ մի օր կարող եմ խաղադաշտ վերադառնալ, սակայն օրերս ես հանդիպել եմ բժիշկների հետ, ովքեր արգելել են ինձ մտածել ֆուտբոլային դաշտ վերադառնալու մասին: Հայտնի սրտաբանների հետ խորհրդակցելուց հետո հասկացա, որ իզուր եմ մտածել, թե կարող եմ վերադառնալ: Ես ստիպված եմ ավարտել ֆուտբոլային կարիերաս: Գիտեմ` բախտս բերել է, որ կարողացել եմ կենդանի մնալ: Շնորհակալ եմ բոլորին` թե՛ իմ կյանքը փրկած բժիշկներին, թե՛ "Բոլթոնի" երկրպագուներին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 315 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0