14:09 "Ատլետիկոն" 20 մլն եվրո է առաջարկում Օսվալդոյի համար | |
Իսպանական հեղինակավոր AS հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ատլետիկոն" համաձայնություն է ձեռք բերել կատալոնական "Էսպանյոլի" հետ վերջինիս հարձակվող Պաբլո Օսվալդոյի տեղափոխության վերաբերյալ: Ըստ հանդեսի` 25-ամյա հարձակվողին ձեռք բերելով` "Ատլետիկոյի" ղեկավարությունը մտադիր է փոխարինել Սերխիո Ագուերոյին, ով իր կարիերան շարունակելու է անգլիական "Մանչեսթեր Սիթիում" (Խմբ. Համենայն դեպս սրա մասին հաստատում է անգլիական մամուլը): Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ կողմերն արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ, սակայն այդ ամենի մասին պաշտոնապես կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Սերխիո Ագուերոն կլքի "Ատլետիկոն": Նշվում է, որ Օսվալդոյի տեղափոխության համար "Ատլետիկոն" "Էսպանյոլին" պետք է վճարի շուրջ 20 մլն եվրո:
| |
|
Total comments: 0 | |