Home » 2012 » Սեպտեմբեր » 14 » "Ատլետիկոն" չի վաճառի
07:34
"Ատլետիկոն" չի վաճառի
 Մադրիդի "Ատլետիկոյի" ղեկավարությունը դեռ օրերս հայտարարել է, որ չի պատրաստվում վաճառել թիմի առաջատար հարձակվողներից մեկին` Ադրիան Լոպեսին, ով վերջին շրջանում հաճախ է հայտնվում պահեստայինների թվում: Դեռ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին "Արսենալն" ու "Տոտենհեմը": Ըստ բրիտանական հայտնի մարզական լրատվամիջոցների` լոնդոնյան այդ ակումբներն իսպանացու համար կպայքարեն արդեն իսկ գալիք հունվարին, սակայն նրա պայմանագիրն "Ատլետիկոյի" հետ ավարտվում է 2015թ.-ին միայն, իսկ անձամբ մադրիդցիները մտադիր չեն նրան ժամանակից շուտ վաճառել: Թե ի՞նչ լինի ձմռանը, չենք իմանա հաստատ աշնան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0