Home » 2011»Հուլիս»20 » "Ատլետիկոն" գտել է Ագուերոյի փոխարինողին
08:21
"Ատլետիկոն" գտել է Ագուերոյի փոխարինողին
Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի 2011թ.-ի առաջնության
չեմպիոն և լավագույն ռմբարկու ճանաչված 23-ամյա Ադրիան Լոպեզ Ալվարեզը լակորունյան "Դեպորտիվոյից" տեղափոխվել է Մադրիդի "Ատլետիկո". այս մասին
տեղեկացնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը: 23-ամյա հարձակվողն ավարտված մրցաշրջանում Իսպանիայի "Պրիմերայում" անց է
կացրել 36 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ: Խաղացողի տրանսֆերի մանրամասությունների մասին ոչինչ չի
հաղորդվում: Հայտնի է միայն, որ Ադրիանը բուժզննում է անցել և արդեն պայմանագիր է կնքել "Ատլետիկոյի" հետ: