Մադրիդի "Ատլետիկոյի" երիտասարդ հարձակվող Դիեգո
Կոշտան կտրել է աջ ծնկի կապանները և կես տարով շարքից դուրս է եկել. այս մասին
հաղորդում է eurosport լրատվամիջոցը: 21-ամյա բրազիլացին վնասվածք է ստացել
մարզման ժամանակ: Շաբաթվա վերջում նա վիրահատության կենթարկվի, որից հետո
վերականգնողական կուրս կանցնի: Նշենք, որ 2010-2011թթ. մրցաշրջանում Կոշտան
խաղադաշտ է դուրս եկել իսպանական "Պրիմերայի" 28 հանդիպումների ժամանակ, որոնցում խփել է
6 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում:
|