Home » 2013 » Հունվար » 22 » "Ատլետիկոն" ու "Ռեալը" դեռ կարող են չեմպիոն դառնալ
10:57
"Ատլետիկոն" ու "Ռեալը" դեռ կարող են չեմպիոն դառնալ
 Ինչպես հայտնում է իսպանական հայտնի AS հանդեսը, պարբերականի ընթերցողների շուրջ կեսը վստահ է, որ "Ռեալն" ու "Ատլետիկոն" դեռևս կպայքարեն Իսպանիայի չեմպիոնի կոչման համար: Թեև այս պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է "Բարսելոնան", ում օգտին 55 միավոր կա, սակայն AS-ի ընթերցողների մի մասը դեռ կարծում է, որ 47 միավոր հավաքած "Ատլետիկոն" և "կապտանռնագույններից" 15 միավորով հետ մնացած Մադրիդի "Ռեալը" դեռևս կարող են չեմպիոն դառնալ:
    Ընթերցողների 22 տոկոսը հավատում է "Արքայական թիմի" հաջողությանը, 16 տոկոսն էլ վստահ է, որ չեմպիոն հենց "Ատլետիկոն" է դառնալու: Հավելենք, որ AS-ը մադրիդյան պարբերական է, իսկ հարցմանը մասնակցել են 47 հազար ֆուտբոլասերներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 387 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0