Երեկ խաղային երկրորդ օրը նախատեսված էր 5 հանդիպում: Այդ խաղերի ժամանակ գրանցվեց ընդամենը 7 գնդակը, մինչդեռ անցած շաբաթ հանդիպումներն ավելի գոլառատ էին: Կատալոնական "Բարսելոնան" ու Մադրիդի "Ռեալն"
իրենց մրցակիցների նկատմամբ առավելության հասան համապատասխանաբար 1-0 և 4-0 հաշիվներով: Ի դեպ, "Արքայական ակումբի" կազմում մեկ տարի ընդմիջումից հետո հեթ-տրիկի հեղինակ
դարձավ կարծես թե մարզավիճակ վերագտնող Գոնզալո Հիգուայինը, մեկ գնդակ էլ հեղինակեց թիմի նորեկ Կալյեխոնը: Նշենք նաև, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ "Ռեալը" ջախջախիչ հաշվով հաղթանակներ է տանում կատալոնական թիմի նկատմամբ, այն էլ մրցակցի հարկի տակ: Եթե "Ռեալի" մրցակիցը ամենևին էլ թույլերից չէր, ապա
"Բարսելոնայի" մրցակից Խիխոնի "Սպորտինգը", որը եզրափակում է մրցաշարային
աղյուսակը, կարող է անկեղծորեն հպարտանալ նվազագույն հաշվով կրած պարտությունից, քանի որ
եզակի թիմերի է հաջողվում կատալոնացիների հետ վերջին խաղերում պարտվել նման "
համեստ" հաշվով: Նշենք, որ այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում է հենց կատալոնական ակումբը, որին հավասար միավորներ ունի նաև Լևանտեն, իսկ ահա Մադրիդի "Ռեալը" 13 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը` ընդամենը մեկ միավոր զիջելով առաջատարներին: "Լա լիգայի" 7-րդ տուրի մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
"ՌԵԱԼ ՍՈՍՅԵԴԱԴ" 1-2 "ԱՏԼԵՏԻԿ" ԲԻԼԲԱՈ "ԲԵՏԻՍ" 0-1 "ԼԵՎԱՆՏԵ" "ԱՏԼԵՏԻԿՈ" 0-0 "ՍԵՎԻԼՅԱ" "ՕՍԱՍՈՒՆԱ" 2-2 "ՄԱԼՅՈՐԿԱ" "ՌԱՍԻՆԳ" 1-1 "ՌԱՅՈ ՎԱԼԵԿԱՆՈ" "ՎԻԼՅԱՌԵԱԼ" 2-2 "ՍԱՐԱԳՈՍԱ" "ՎԱԼԵՆՍԻԱ" 1-0 "ԳՐԱՆԱԴԱ" "ՄԱԼԱԳԱ" 3-2 "ԽԵՏԱՖԵ"
|