10:05 Ավազակ Պինտոն | |
Իսպանական ողջ մամուլը հիմա զբաղված է միայն մեկ հարցով. պարզաբանվում է հունվարի 1-ին Արքայական գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղի շրջանակներում Վալենսիայի "Մեստալիա" մարզադաշտում կայացած "Վալենսիա" - "Բարսելոնա" հանդիպման 18-րդ րոպեին տեղի ունեցած դրվագը, որտեղ կատալոնացիների պահեստային դարպասապահ Պինտոն, ով այդ օրը խաղադաշտում էր հայտնվել որպես թիմի հիմնական դարպասապահ, չկարողանալով հասնել գնդակի ետևից, ստիպված ձեռքով գործեց, որը վրիպեց գլխավոր մրցավար Ժոզե Լուիս Գոնսալեսի աչքից: Բոլոր փորձագետներն էլ ասում են, որ այդ դրվագում անկասկած ձեռքով է գործել Պինտոն, որի համար անհապաղ պետք է կարմիր քարտ ստանար, սակայն դրա փոխարեն կատալոնացի դարպասապահըշարունակեց հանդիպումը:
Հավելենք, որ onlyfootball.ucoz.com կայքի խմբագրությունը կարծում է, որ ստեղծված իրավիճակը պատասխանն է Չավիին, ով "Վիլյառեալի" հետ կայացած խաղից հետո հայտարարել էր, որ մրցավարները երբեք իրենց չեն օգնում, մինչդեռ իրենց մրցակիցները շատ բան են շահում մրցավարական սխալներից: | |
|
Total comments: 0 | |