Գերմանական հեղինակավոր Bild հանդեսն այժմ էլ տեղեկացնում է, որ գերմանական "Շալկեի" իսպանացի 34-ամյա հարձակվող Ռաուլն իր կարիերան այժմ էլ կարող է շարունակել անգլիական "Բլեքբեռնում": Նշենք, որ 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն իր ակումբի հետ ավարտվում է մեկ
տարի հետո, սակայն այն կարող է միակողմանի խզվել մինչև ընթացիկ տրանսֆերային
պատուհանի փակվելը: Ռաուլի տրանսֆերի խնդրի էությունն այն է, որ գերմանական ակումբի գլխավոր
մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մտադիր է իսպանացի ֆուտբոլիստին օգտագործել իր համար
խաղային նոր դիրքում` միևնույն ժամանակ սահմանափակել խաղադաշտում Ռաուլի
գործողությունների ազատությունը:
|