Home » 2012 » Մայիս » 30 » Այս ամռանը "Մալագան" ոչինչ չի խնայելու
17:07
Այս ամռանը "Մալագան" ոչինչ չի խնայելու
 Իսպանական հեղինակավոր AS պարբերականը տեղեկացնում է, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ "Մալագան" փորձելու է ձեռք բերել ամենաքիչը 4 ֆուտբոլիստի: Թիմն իր առջև դրված նպատակն իրականացնելու համար տրանսֆերային պատուհանի համար նախապատրաստել է 50 մլն եվրոյի կարգի գումար: Սակայն նշված գումարը վերջնական չէ, քանի որ այն կարող է ինչպես մեծանալ, այնպես էլ փոքրանալ՝ կախված գնվող ֆուտբոլիստների կարգից: Ըստ խմբագրության ունեցած տեղեկությունների՝ թիմն ամեն ինչ անելու է նոր հարձակվող ձեռք բերելու համար, քանի որ ֆուտբոլային կարիերան ավարտել է հոլանդացի գերհարձակվող Ռուդ վան Նիստելռոյը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 411 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0