Home » 2012 » Մայիս » 27 » Այս անգամ ֆուտբոլն իսկական զոհ է պահանջել
23:11
Այս անգամ ֆուտբոլն իսկական զոհ է պահանջել
 Հեղինակավոր AP լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Արգենտինայում ֆուտբոլային երկու թիմերի երկրպագուների միջև տեղի ունեցած ընդհարման ժամանակ մահացել է 21-ամյա մի տղամարդ: Դեպքը պատահել է Արգենտինայի առաջնությունում: Հաղորդվում է, որ երկրպագուների միջև ընդհարումը սկսվել է խաղադաշտի սահմաններից դուրս Արգենտինայի առաջնության նոր մրցաշրջանի հենց մեկնարկային խաղից առաջ, որտեղ իրար դեմ խաղադաշտում պետք է պատերազմեին "Լանուսն" ու "Օլլ Բոյզը" (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է տանտերերի` "Լանուսի" 1-0 հաշվով նվազագույն հաղթանակով): Ըստ այսպիսի պատահարի համար հատուկ ստեղծված Let’s Save Football հասարակական կազմակերպության ունեցած տեղեկությունների` սկսած 2012թ.-ից Արգենտինայի առաջնությունում արդեն 5 երկրպագու է մահացել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 385 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0