Ռուսական soccer.ru ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ անգլիական "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշը մտադիր է այս շաբաթ թիմը համալրել միանգամից հինգ խաղացողով: Այս մասին տեղեկացնում է Լիվերպուլի կենտրոնական պարբերական՝ The Liverpool Daily Post. "Կարմիրների" մարզչի հիմնական նպատակներից է "Արսենալի" ձախ պաշտպան Գայել Կլիշին: Բացի այդ, անգլիացի մասնագետը հետաքրքրված է նաև "Ասթոն Վիլայից" Ստյուարտ Դաունինգով, "Բլեքպուլից" Չարլի Ադամով, "Իպսվիչից" Կոնոր Ուիկհեմով և "Սաուտգեմպտոնից" Ալեքս Օկսլեդ-Չեմբերլենով:
|