Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) որոշմամբ` դեկտեմբերի 10-ը նշվում է որպես ֆուտբոլի համաշխարհային օր: Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումները
եղել են չինական աղբյուրներում, համաձայն որոնց նմանատիպ խաղ Չինաստանում
եղել է դեռևս մ.թ.ա. 2-րդ հազարամյակում: Այդ աղբյուրներում խաղը կոչվել է
"Ցու Չյու", ինչը նշանակում է "հրել ոտքով": Նշվում է նաև, որ ֆուտբոլ հիմնականում խաղացել են
չինացի զինվորները` լավ ֆիզիկական մարզավիճակում գտնվելու համար: Որոշ աղբյուրների համաձայն` ֆուտբոլը
սկիզբ է առել 8-րդ դարում սաքսոնական վայրի խաղից, որում կռվից հետո մարտի
դաշտում նրանք ոտքով հարվածել են թշմանու կտրած գլուխներին` փորձելով
հասցնել դրանք նպատակակետին: Հայտնի է, որ այդ խաղում եղել են դարպասներ ու
դարպասապահներ: Ցանցով դարպասներն առաջին անգամ կիրառվել են 1891թ.-ին` Անգլիայի հյուսիսի և հարավի միջև տեղի ունեցած խաղի ժամանակ:
|