Գերմանիայի 2010/11 մրցաշրջանի առաջնության չեմպիոն
Դորտմունդի "Բորուսիայի" ղեկավարությունը հայտրարել է, որ չի վախենում "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլում
հնարավոր ուժեղ հակառակորդներից: Այս հայտրարությանը միացել են նաև դորտմունդյան թիմի առաջատար պաշտպաններ Մատս Հումելսը և
Մարսել Շմելցերը: "Մենք հույս ունենք հայտնվել շատ ուժեղ
խմբում, և ցույց տալով մեր ուժը` դուրս գալ հաջորդ փուլ",-վստահորեն ասել է Հումելսը և ավելացրել,-"Ես կարդացել եմ
ինտերնետում, որ մեր հակառակորդները կարող են լինել Մադրիդի "Ռեալը",
իտալական "Միլանը" և անգլիական "Մանչեսթեր Սիթին": Եթե այդպես լինելու թուղթ ինձ մեկնեն, ապա ես կհամաձայնեմ դրա ստորագրմանը
հենց հիմա": Խաղընկերոջ հետ ամբողջությամբ համաձայնվել է "Բորուսիայի" մեկ այլ պաշտպան Շմելցերը, նշելով, որ իր թիմը ոչ մեկից չի
վախենում. "Մենք ցանկանում ենք, որ վիճակահանությունը մեզ համար հաջող
լինի, սակայն կհամակերպվենք այն ամենի հետ, ինչը մեզ բաժին կհասնի",-ասել է նա:
Վերջում հավելենք, որ "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի վիճակահանությունը
կկայանա այսօր Երևանի ժամանակով ժամը 20:45-ին:
|