07:33 Ազարն արդեն ռեկորդ է սահմանել | |
Լոնդոնյան "Չելսիի" բելգիացի 21-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստ Էդեն Ազարը վերջերս էլ դարձել է առաջին խաղացողը, ով անգլիական "Պրեմիեր լիգայի" մեկնարկային 3 խաղերում անընդմեջ դարձել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: "Արիստոկրատների" այս նոր ձեռքբերումը, ցուցադրելով բավական դինամիկ, արագ ու դեռ գեղեցիկ ֆուտբոլ, յուրաքանչյուր խաղից հետո իր խաղընկերներից բավականին մեծ առավելությամբ անընդհայտ հայտնվել է "Պրեմիեր լիգայի" 3 տուրերի լավագույնների թվում ու խորհրդանշական հավաքականում: Ինչպես նշել են "Պրեմիեր լիգայի" ներկայացուցիչները, նման բան կարծես թե երբեք չի եղել, երբ ինչ-որ թիմի ֆուտբոլիստը 3 խաղ անընդմեջ լինի լավագույնը: Այսպիսով` Էդեն Ազարը բացառիկ ռեկորդ է սահմանել Անգլիայում:
| |
|
Total comments: 0 | |