Home » 2012 » Մայիս » 29 » Ազարը կդառնա "արիստոկրատ"
19:29
Ազարը կդառնա "արիստոկրատ"
 Ֆրանսիական "Լիլլի" և Բելգիայի ազգային հավաքականի երիտասարդ ու տաղանդավոր կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ինքը հանդես է գալու "Չեմպիոնների լիգայի" նորընծա չեմպիոնի՝ Լոնդոնի "Չելսիի" կազմում: Երիտասարդ ֆուտբոլիստը հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. "Ես տեղափոխվում եմ "Չեմպիոնների լիգայի" նորընծա չեմպիոնի մարզաբազա":
     Ֆրանսիական հեղինակավոր Equipe պարբերականը տեղեկացնում է, որ բելգիացու պաշտոնական տեղափոխությունը Լոնդոնի "Չելսի" կիրականացվի հունիսի 13-ից հետո, երբ պաշտոնապես կբացվի ամառային տրանսֆերային պատուհանը: Ֆուտբոլիստի տրանսֆերը կկազմի 40 մլն եվրո, իսկ ահա պայմանագրում կներառվեն նաև բոնուսային գումարներ, որոնք կստանան ինչպես ֆուտբոլիստը, այնպես էլ "Լիլլը" տարբեր մրցաշարերում ֆուտբոլիստի գոլերի հեղինակ դառնալու դեպքում: Ըստ պարբերականի ունեցած տեղեկությունների՝ "Չելսիում" բելգիացին ամսական կստանա 500.000 եվրո գումար կամ տարեկան 6.6 մլն եվրո: Բացի այդ ֆուտբոլիստի և թիմի միջև կկնքվի 5 տարվա պայմանագիր:
     Նշենք, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ազարն ընտրություն էր կատարում "Մանչեսթեր Յունայթեդի", "Մանչեսթեր Սիթիի" և Լոնդոնի "Չելսիի" միջև:
     Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բելգիացի հրաշամանուկ Ազարի կողմից կատարված լավագույն դրվագները, որոնք ֆուտբոլիստը կատարել է "Լիլլի" կազմում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0