Home » 2012 » Հունիս » 5 » Ազարը պատմում է, թե ինչու է ընտրել հենց "Չելսիին"
13:36
Ազարը պատմում է, թե ինչու է ընտրել հենց "Չելսիին"
 Լոնդոնի "Չելսիի" նորեկ Էդեն Ազարը, ով "արիստոկրատների" շարքերը համալրել է մի քանի օր առաջ, առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ` որպես "Չելսիի" ֆուտբոլիստ, որոնց պատմել է, թե ինչու է ընտրել "Չելսի", այլ ոչ թե "Մանչեսթեր Յունայթեդ": Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը մեջբերում է բելգիացի տաղանդի խոսքերը. "Ես զրույց ունեցա Աբրամովիչի հետ: Չեք հավատա, սակայն նա շատ հեշտ շփվող մարդ է և անչափ շատ է սիրում ֆուտբոլ: Մենք երկուսով միևնույն հարթակի վրա էինք գտնվում: Խոսակցության ընթացքում պարոն Աբրամովիչն ինձ վրա որևէ ճնշում չգործադրեց, սակայն հենց այդ խոսակցությունը այսպես ասած պատճառ հանդիսացավ, որպեսզի ես ընտրեմ "Չելսի" տեղափոխվելու տարբերակը: Միշտ էլ ասել եմ, որ ցանկություն ունեմ կարիերաս շարունակել Անգլիայում: Ընտրություն կատարում էի "Մանչեսթեր Յունայթեդի" և "Չելսիի" միջև: Բացի այդ` խոսել եմ նաև ակումբների մարզիչների հետ, և նրանց առաջարկած պրոէկտներից ինձ համար ամենաիրականն ու լավագույնը լոնդոնյան ակումբի մարզիչինն էր` պարոն Դի Մատտեոյինը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 506 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0