Անգլիական "Արսենալը" վերջապես համաձայնության է եկել ֆրանսիական "Լիլի" հետ վերջինիս բելգիացի 19-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարի տեղափոխության հարցում. այս մասին տեղեկացնում են բրիտանական ԶԼՄ-ները: Արդեն երեկ երեկոյան "զինագործները" համաձայնեցրել են նաև Ազարի հետ խղացողի անձնական պայմանագրի պայմանները: Այնուամենայնիվ, տրանսֆերային գործարքի ֆինանսական կողմի մասին ոչ մի տեղեկություն չկա, թեև լրագրողների պնդմամբ խաղացողի տրանսֆերը "զինագործներին" 20 մլն եվրո կարժենա: Հնարավոր է, որ այսօր արդեն օրվա վերջում պաշտոնապես հայտարարվի տրանսֆերի մասին:
|