Home » 2013 » Հունվար » 24 » Ազարը տխրել է «երեխային ծեծելուց հետո»
08:40
Ազարը տխրել է «երեխային ծեծելուց հետո»
 Երեկ կայացած Անգլիայի "Լիգայի գավաթի" կիսաեզրափակչի "Սուոնսի"-"Չելսի" խաղում բավականին տհաճ միջադեպ է գրանցվել: "Արիստոկրատների" 21-ամյա առաջատար Էդեն Ազարը, փորձելով գնդակը խլել գնդակ մատակարարող տղայից, հարվածել է նրան, ինչի համար անմիջապես հեռացվել է խաղադաշտից. "Այդ տղան ամբողջ մարմնով ընկավ գնդակի վրա և փակեց այն: Ես փորձեցի հարվածել ուղիղ գնդակին, որը նրա մարմնի տակ էր, սակայն չէի կարծում, որ կհարվածեմ հենց այդ տղային: Այժմ ներողություն եմ խնդրում, որ նման միջադեպ է տեղի ունեցել: Գնդակ մատակարարող տղան հետո եկավ մեր հանդերձարան, մենք մի քիչ խոսեցինք այսօր մեր գործած սխալներից: Երկուսս էլ իրարից ներողություն խնդրեցինք: Դրանով ամեն բան ավարտվեց: Կրկին ուզում եմ հայցել բոլորիդ ներողամտությունը իմ արարքի նկատմամբ",- ասել է բելգիացի ֆուտբոլիստը:
    Ի դեպ, 10 հոգով մնացած "Չելսին" չկարողացավ այդպես էլ կոտրել Ուելսը ներկայացնող ակումբի դիմադրությունը և դուրս մնաց "Լիգայի գավաթի" խաղարկությունից, որի եզրափակչում կհանդիպեն "Սուոնսին" ու 4-րդ դիվիզիոնը ներկայացնող "Բրեդֆորդը":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0